Լուվրի
վարչակազմը հայտարարել է, որ ուսանողների բողոքի ցույցերի պատճառով թանգարանը փակ
է։
«Հարգարժան
այցելուներ։ Ուսանողների բողոքի ցույցերի պատճառով թանգարանն այս պահին փակ է։
Ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար»,- ասվում է թանգարանը
սոցցանցերում։
Թե
երբ կվերաբացվի թանգարանը՝ չի հստակեցվում:
Հոկտեմբերի
19-ի առավոտյան արվեստի և մշակույթի կրթական հաստատությունների ուսանողները արգելափակել
են Լուվրի մուտքը։ «Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ արգելափակում ենք
աշխարհի խոշորագույն թանգարանը»,- ասվում էր թանգարանի մուտքի մոտ փակցված թռուցիկում։