ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ հակամարտության շարունակման հիմնական պատճառներից մեկը Դոնբասի նկատմամբ վերահսկողության հարցում կողմերի միջև առկա տարաձայնություններն են։
«Ուկրաինան ասում է՝ մենք չենք կարող զիջել Դոնբասի մնացած 11%-ը, քանի որ սա մեր պաշտպանության վերջին գիծն է։ Այսպիսով, հենց սա էլ ընկած է այս հակամարտության հիմքում։ Կան, իհարկե, բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն, ի վերջո, հակամարտությունը շարունակվում է հենց այս պատճառով»,- ասել է Ռուբիոն՝ Breitbart-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Դոնբասի հարցը բարդացնում է բանակցային գործընթացը և դժվարացնում փոխզիջման հասնելը հակամարտության մեջ ներգրավված կողմերի միջև։