ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշը դեպի Գառնի (քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, 1958 թ.)։

Դարձերեսին պատկերված է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի պատկերը:

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։

Հուշադրամն ունի 3000 դրամ անվանական արժեք։ Այն պատրաստված է 999 հարգի արծաթից, կշռում է 93,3 գրամ և ունի 45, մմ տրամագիծ։

Թողարկումը սահմանափակված է 500 օրինակով։

«Քարերի սիմֆոնիան» Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում իր համաչափ բազալտե սյուներով՝ հիշեցնելով երգեհոնի խողովակներ։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *