Վոլգոգրադը վերանվանել Ստալինգրադ, իսկ Սանկտ Պետերբուրգը՝ Լենինգրադ


Հարեվաններ


ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության պատգամավոր Անժելիկա Գլազկովան օրենսդիր մարմնի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է Վոլգոգրադ և Սանկտ Պետերբուրգ քաղաքները վերանվանել համապատասխանաբար Ստալինգրադ և Լենինգրադ։

Նախաձեռնությամբ նախատեսվում է նաև օրենքով ամրագրել «Հերոս քաղաք» կոչում ունեցող քաղաքների կարգավիճակը և արգելել դրանց վերանվանումը։ Հեղինակի խոսքով՝ երկու քաղաքներն էլ այդ կոչումն ստացել են 1945 թվականի մայիսի 1-ին՝ Իոսիֆ Ստալինի հրամանով։

Օրինագիծը նախատեսում է նաև «Հերոս քաղաք» կոչում շնորհելու կարգ, այդ քաղաքներում խորհրդային պարգևների պատկերներով հուշակոթողների տեղադրում և ամեն տարի մայիսի 9-ին ռազմական շքերթների ու հանդիսավոր միջոցառումների անցկացում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *