Ամուլսարը չպիտի շահագործվի. պայքարը նոր փուլ է մտնում․ COP17-ին զուգահեռ բնապահպանների ակցիան է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանն ահազանգում է՝ Կառավարությունը անտեսելով միջազգային հանրությանը և շարունակելով Ամուլսարի շահագործումը, ըստ էության ձեռնոց է նետում աշխարհին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է՝ պետությունն ունի երկարաժամկետ զարգացման պլաններ, Ամուլսարը գործում է ու շարունակելու է գործել։ Բնապահմանները հակադարձում են՝ Ամուլսարի շահագործումը կործանարար է շրջակա միջավայրի համար։ Բնապահպան Մայա Բարխուդարյանի խոսքով՝ COP17-ի կազմակերպման համար 30 միլիոն դոլար ծախսած Կառավարությունում բյուջեի դեֆիցիտն այնքան է մեծացել, որ պատրաստ են շահագործել ցանկացած հանք՝ ոսկի կորզելու և ֆինանսական դեֆիցիտը փակելու համար։ Բնապահպանները լռելու մտադրություն չունեն։ Նրանք պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին, բողոքի նամակներ հանձնել դեսպանատներին, նաև փողոցային պայքարով կանխել սպասվող էկոլոգիական աղետը։
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ