Իրանն ու Ռուսաստանը համակարծիք են, որ Մերձավոր Արևելքում առկա խնդիրները հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի և Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի խնդիրները ռազմական լուծում չունեն, դրանք անհրաժեշտ է լուծել դիվանագիտական ճանապարհով», – ընդգծել է Արաղչին։
Նա նշել է, որ Մոսկվան և Թեհրանը խորհրդակցություններ ենք անցկացնում և սերտ համագործակցում․ «Այսօր քննարկել ենք Պարսից ծոցը, Արևմտյան Ասիան, Կովկասը, Եվրոպան, Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։
Մենք նաև քննարկել ենք անվտանգությունը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում։ Մեր կարծիքով՝ անկայունությունն ուղղակի հետևանք է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի, որը սկսվել է անցյալ տարվա փետրվարի 28-ին և շարունակվում է տարբեր ձևերով»,– հավելել է իրանցի պաշտոնյան։