Անկազմակերպ կահավորում, մաշված սալահարթակ, չգործող ջրահեռացման համակարգ, ոչ բավարար գիշերային լուսավորություն․ Գյումրու Աբովյան փողոցն է՝ տուրիստական գոտու ամենաբանուկ հատվածներից մեկը։ Ճեմուղին տասը տարուց ավելի է՝ չի վերանորոգվել։ Փողոցի ամբողջական վերափոխում է նախատեսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Առաջարկվող նախագծով նախատեսվում է պահպանել պատմական միջավայրը՝ միաժամանակ ակտիվացնելով փողոցի տնտեսական կյանքը։ Առաջարկվող միջամտությունը չի մրցելու Գյումրու պատմական ճարտարապետության հետ, այլ ստեղծելու է նոր հանրային տարածք՝ բարձրացնելով փողոցի զբոսաշրջային գրավչությունն ու աշխուժացնելով քաղաքի կենտրոնի կյանքը։ Ահա սա է Սամվել Կարապետյանի խոստացած անակնկալը գյումրեցիներին Գյումրու տոնի կապակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։