
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ՝ պետական իշխանության դեմ հրապարակային կոչեր հնչեցնելու և կրոնական թշնամանք հրահրելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 18-ը նրանք սոցիալական ցանցերում հրապարակել են «կրոնական-արմատական բովանդակությամբ նյութեր», որոնք, ըստ գերատեսչության, ուղղված են եղել երկրում իշխանությունը բռնի զավթելուն, ինչպես նաև ուժի կիրառմամբ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելուն։ Գործով անցնող անձանց նկատմամբ հեռակա կարգով կալանքի որոշում է կայացվել։