Հանդիպել են Լավրովն ու Փեզեշքիանը․ ի՞նչ են քննարկել

Թեհրանում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը․ այս մասին տեղեկացրել է Իրանի նախագահի պաշտոնական Telegram-յան ալիքը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձել տարածաշրջանային և միջազգային արդի իրադարձություններին։

Հանդիպմանը Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահի հետ Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների ֆորումի առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *