ՏԻՄ թեկնածուների նկատմամբ հետապնդումների, ապօրինի ազատազրկման վառ օրինակ․ Մամիկոն Ասլանյանի արձագանքը՝ Փաշինյանի կոչին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանն արձագանքել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընթացքում ապօրինի ճնշումների ենթարկված թեկնածուներին ու ընտրողներին իր անձնական պաշտպանության տակ առնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«ՏԻՄ թեկնածուների նկատմամբ հետապնդումների,ապօրինի ազատազրկման վառ օրինակ(ներքևի նկարում), եթե իհարկե,Նիկոլ Փաշինյանը նկատի չունի միայն այս պահի ընտրական պրոցեսները»,–Ֆեյսբուքի իր էջում գրել է Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2021 թվականի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց ձերբակալվեց և ավելի քան 2.5 տարի անցկացրեց անազատության մեջ։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընթացքում թեկնածուներին կամ ընտրողներին ապօրինի ճնշումների ենթարկած ցանկացած պաշտոնյա «հրապարակային կպատժվի»։

«ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ»,– գրել է նա։

Փաշինյանը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք խոսքը վերաբերվում է նաև ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *