ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Վաշինգտոնն ու Մոսկվան չկարողանան համաձայնության գալ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ։
ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները Մոսկվայի հետ։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ իր հանրապետական գործընկերների մեծ մասը հասկանում է առայժմ նոր պատժամիջոցներ չկիրառելու որոշումը։
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Եվ ես չեմ կարծում, որ այն պետք է միանա դաշինքին», – ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։