Թրամփը չի ցանկանում Պուտինի ու Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի պատերազմը


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ գագաթնաժողովին, սակայն Ուկրաինայի պատերազմը քննարկելու նպատակով չէ։ Նրա խոսքով՝ հանդիպման հիմնական թեման կարող են լինել միջուկային զենքն ու զինաթափումը։

«Ես պատրաստ եմ դա անել։ Ոչ այնքան Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը, անկեղծ ասած, Ուկրաինայի հարցում իրեն բավականին նորմալ է պահում։ Այն առանձնապես ոչինչ չի անում։ Նույնը վերաբերում է Չինաստանին», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ պատրաստ կլինի հանդիպել, եթե նման նախաձեռնությամբ հանդես գա Սի Ծինփինը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել նոյեմբերի 18-19-ին նախատեսված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

Պարբերականի տվյալներով՝ Պուտինը նման հանդիպումը դիտարկում է որպես նոր Յալթայի համաժողովի հնարավորություն, որի ընթացքում Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են պայմանավորվել ազդեցության գոտիների շուրջ։ WSJ-ի աղբյուրների պնդմամբ՝ Մոսկվան հույս ունի նաև Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ համաձայնության հասնել իր պայմաններով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *