Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ կողոպտված շքեղ պայուսակները վաճառքի են հանվել Vinted-ում

Ֆրանսիայում գողացված շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակներում․ գնորդներին զգուշացնում են:

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ կողոպտված շքեղ ապրանքները, ըստ Bloomberg-ի, սկսել են հայտնվել վերավաճառքի Vinted հարթակում։

Կասկածելի հայտարարություններում առաջարկվում են Celine, Hermès և Louis Vuitton ապրանքանիշերի պայուսակներ։

Հաղորդվում է, որ հարթակը ստիպված է եղել ուժեղացնել հայտարարությունների ստուգումը և հեռացնել կասկածելի հրապարակումները։ Խնդիրն այն է, որ Vinted-ում վաճառքի հանվող յուրաքանչյուր թանկարժեք իր նախապես պարտադիր փորձագիտական ստուգում չի անցնում։

Ֆրանսիայի թվային տեխնոլոգիաների նախարար Անն Լե Էնանոֆը կոչ է արել առցանց հարթակներին անհապաղ հեռացնել հնարավոր գողացված ապրանքների հայտարարությունները և համագործակցել պետական մարմինների հետ։

Շքեղ ապրանքների վերավաճառքի մասնագետ Գրեհեմ Վեցբարգերը գնորդներին խորհուրդ է տվել զգուշանալ հատկապես այն պայուսակներից, որոնք Ֆրանսիայում վաճառքի են հանվել անկարգություններից անմիջապես հետո, ունեն պիտակներ և առաջարկվում են կասկածելիորեն ցածր գնով։

Մասնագետի խոսքով՝ նման դեպքերում անհրաժեշտ է նախ պարզել ապրանքի ծագումը, ապա միայն որոշում կայացնել գնում կատարելու մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *