Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Թուրքիայում պահանջում են չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով։

Թուրք ակտիվիստները պահանջում են չեղարկել ռուս կատակերգու Մաքսիմ Գալկինի՝ հոկտեմբերի 25-ին Ստամբուլում նախատեսված համերգը։ Ինչպես հայտնում է թուրքական «Դոգրուհաբեր» պարբերականը, դժգոհության պատճառը Գալկինի՝ Իսրայելի ռազմական գործողություններին հրապարակային աջակցությունն է։

Պարբերականի հաղորդմամբ՝ ակտիվիստների ուշադրությունը գրավել է արտիստի՝ 2024 թվականի հունիսի 8-ի գրառումը, որում նա դրական է արտահայտվել Նուսայրաթի շրջանում Իսրայելի ռազմական գործողության մասին, որի ընթացքում ազատ են արձակվել չորս պատանդներ։

«Դոգրուհաբերի» փոխանցմամբ՝ Գալկինը զոհված իսրայելցի զինվոր Արնոն Զմորային անվանել է հերոս և աջակցություն հայտնել Իսրայելի գործողություններին։ Պարբերականը նաև պնդում է, որ արտիստը կասկածի տակ է դրել Գազայի հատվածում սննդի պակասի մասին հաղորդագրություններն ու «Համասի» հրապարակած զոհերի թվի հավաստիությունը։

Այս հայտարարությունների պատճառով թուրք ակտիվիստները դիմումներ են ուղարկել Թուրքիայի Ներքին գործերի և Մշակույթի նախարարություններ, ինչպես նաև քաղաքային իշխանություններին՝ պահանջելով չեղարկել Ստամբուլում նախատեսված համերգը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *