Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ տուժածներ կան

Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Կաուկա շրջանում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 19 մարդ վիրավորվել է։

Կոլումբիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի բանակին պատկանող UH-60 Black Hawk ուղղաթիռը վթարի է ենթարկվել Պոպայան քաղաքի և Ինսա մունիցիպալիտետի միջև՝ անձնակազմ և պաշարներ տեղափոխելիս։

Վթարի հետևանքով տասնինը զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Ըստ իշխանությունների՝ վիրավորվել են անձնակազմի չորս անդամ և 15 զինվոր։

Միջադեպից հետո տարածք են ուղարկվել ռազմական ստորաբաժանումներ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր, որոնք անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել տուժածներին։

Բանակը հայտարարել է, որ սկսվել է հետաքննություն՝ վթարի պատճառը պարզելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *