Աշխարհը, հավանաբար, գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարում․ հայտարարել է Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին:
Նա հիշեցրել է իր գործընկերներից մեկի խոսքերը․ «1940 կամ 1941 թվականին մարդիկ չէին գիտակցում, որ ընթանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ կամ երրորդ տարին. դա հասկացան ու ընկալեցին տարիներ անց միայն»:
«Այնպես որ, եթե չկարողանանք լուծել մեզ պատուհասած բոլոր ճգնաժամերը, ապա հնարավոր է՝ պարզվի, որ մենք էլ գտնվում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարում»,- հայտարարել է Ալ-Անսարին:
Մարտ ամսին էլ Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն էր հայտարարել, որ Երրորդ համաշխարհային պատերազմը, որը, հնարավոր է, արդեն սկսվել է, կանխելը բարդ է լինելու: Նա ասել էր, որ տարածաշրջանային հակամարտությունները վերաճել են ավելի խոշոր ռազմական և քաղաքական դաշինքների, որոնք վաղ թե ուշ բախվելու են։
Այդ նույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ասել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելով՝ ԱՄՆ-ն կանխել է միջուկային ու Երրորդ համաշխարհային պատերազմը: Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն չհարձակվեր Իրանի վրա, մեկ ամսվա ընթացքում Թեհրանը կունենար միջուկային զենք։