Եթե նման վարքագիծ է դրսևորում որևէ ՔՊ-ական, քվեարկեք այդ ՔՊ-ական թեկնածուի դեմ. Փաշինյանի կոչը՝ ՀՀ ընտրողներին

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ խոսքն ուղղելով Հայաստանի Հանրապետության ընտրողներին.

«Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող եւ կամ խոստացող թեկնածուների եւ քաղաքական ուժերի դեմ։

Եթե նման վարքագծով հանդես է գալիս որեւէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ։

Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։

Կեցցե՛ ժողովրդավարությունը»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *