Առաջարկում ենք դեղերի ճանաչման կարգ ընդունել, որով մեկ շաբաթյա ժամկետում ԵՄ-ում գրանցված դեղերը հնարավոր կլինի գրանցել նաև ՀՀ-ում. Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ իրենք առաջարկում են փոփոխություններ կատարել «Դեղերի մասին» օրենքում՝ հեշտացնելով ԵՄ-ում գրանցված շուրջ 25 հազար դեղերի գրանցումը Հայաստանում։

Նրա խոսքով՝ առաջարկվում է ներդնել դեղերի ճանաչման կարգ, որի համաձայն՝ ԵՄ-ում գրանցված դեղերը ՀՀ-ում հնարավոր կլինի գրանցել մեկշաբաթյա ժամկետում՝ փաստաթղթային փորձաքննության միջոցով։

Աբրահամյանն ակնկալում է, որ օրենսդրական նախաձեռնությանը կաջակցեն նաև մյուս խմբակցությունները, այդ թվում՝ ՔՊ-ն։ Նրա պնդմամբ՝ առաջարկը կնպաստի դեղերի գների նվազմանը, մրցակցության բարձրացմանը և ԵՄ-ի հետ ինտեգրմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *