
Մեր տեղեկություններով՝ այսօր դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի՝ կալանքի երկարացման հարցը։ Կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է նախաքննական մարմինը։ Դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը։
Ռոբերտ Քոչարյանը 2018-ից մինչև օրս արդեն երեք անգամ կալանավորվել է՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այս անգամ երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ, սակայն, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Հայր եւ որդի Քոչարյանները մեղադրանքները չեն ընդունում։