Ալբերտան նահանգի ընտրողների 76%-ը քվեարկել է Կանադայի կազմում մնալու օգտին։ Կանադայից անկախանալու օգտին քվեարկել է շուրջ 24%-ը, հաղորդում է CBC News-ը։
«Հոկտեմբերի 19-ին Ալբերտայի բնակիչները հստակ ընտրություն կատարեցին։ Նրանք ընտրեցին միասնության, ապագան միասին կառուցելու եւ միմյանց մասին հոգ տանելու օգտին։ Ամենից առաջ նրանք ընտրեցին Կանադան»,- քվեարկության արդյունքները մեկնաբանել է երկրի վարչապետ Մարկ Քարնին։
Հանրաքվեի էր դրված 10 հարց, սակայն հիմնականը հիմնականը նահանգի ապագայի վերաբերյալ հարցն էր։
Քվեարկության պաշտոնական վերջնական արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերի 29-ին։