Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին

Ռուսաստանցի կատակերգու Միխայիլ Գալուստյանն առաջին անգամ մանրամասներ է պատմել նախկին կնոջ՝ Վիկտորիայի հետ ամուսնալուծության, նոր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ հարաբերությունների և կրկին հայր դառնալու ցանկության մասին։ Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում 46-ամյա արտիստն անդրադարձել է նաև իրեն ուղղված անհավատարմության մեղադրանքներին և բացահայտել նոր ամուսնության մանրամասները։

Գալուստյանի խոսքով՝ Վիկտորիայից բաժանվելու որոշումը փոխադարձ է եղել։ Նրանք միասին երկար տարիներ են ապրել և երկու դուստր մեծացրել։

«Մարդիկ պարզապես գիտակցում են, որ իրենց ճանապարհները բաժանվում են։ Անհրաժեշտ չէ վիճել կամ դավաճանել միմյանց։ Մենք զրուցեցինք և որոշեցինք, որ գուցե ճիշտ կլինի առանձին ճանապարհներով գնալ», — պատմել է կատակերգուն՝ ընդգծելով, որ շարունակում է հոգ տանել դուստրերի մասին։

Ամուսնալուծության մասին լուրերից հետո սոցիալական ցանցերում Գալուստյանին մեղադրել են անհավատարմության մեջ։ Արտիստը հերքել է այդ ենթադրությունները՝ հեգնանքով նշելով, որ Ռուսաստանում զույգերի բաժանման դեպքում հաճախ մեղադրում են տղամարդուն։

«Ես հիմա շատ երջանիկ եմ»․ Գալուստյանն ամուսնացել է երկրորդ անգամ։
Կատակերգուն հայտնել է, որ Լիլիա Կիոսեի հետ ամուսնացել է 2026 թվականի հունիսի 26-ին՝ սիրելիի ծննդյան օրվանից մեկ օր առաջ։

«Լիլեչկայի հետ մենք ամուսնացանք հունիսի 26-ին․ նրա ծննդյան օրը հաջորդ օրն է, հրաշալի նվեր», — ասել է նա։
Գալուստյանի խոսքով՝ նոր հարաբերություններն սկսվել են 2026 թվականի սկզբին, իսկ որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ խորապես սիրահարված է։ Զույգը շքեղ հարսանիք չի կազմակերպել․ նրանք պարզապես գրանցել են ամուսնությունը և նույնիսկ չեն նշել իրադարձությունը ընկերների հետ։

Արտիստը հերքել է նաև այն լուրերը, թե Կիոսեն իրեն հեռացրել է ընտանիքից։ Նրա պնդմամբ՝ նոր հարաբերությունները սկսվել են նախկին կնոջից բաժանվելուց հետո։
«Լիլիան ոչ մեկին չի «տարել»։ Ես սկսել եմ հանդիպել նրա հետ կնոջիցս բաժանվելուց շատ ժամանակ անց», — նշել է Գալուստյանը։

Նա խոստովանել է, որ նոր հարաբերություններում իրեն երջանիկ է զգում և ավելի ազատ է դարձել ուրիշների կարծիքներից։

Հարցազրույցի ընթացքում կատակերգուն հայտնել է, որ նոր կնոջ հետ ամուսնական պայմանագիր չի կնքել։ Նրա խոսքով՝ սիրային հարաբերություններում նախընտրում է վստահության վրա հիմնված մոտեցումը։
Գալուստյանը նաև չի բացառել ընտանիքը համալրելու հնարավորությունը՝ չնայած առաջին ամուսնությունից արդեն երկու դուստր ունի։

«Ես ուզում եմ ավելի շատ երեխաներ, որ բոլորը երջանիկ լինեն, սիրեն միմյանց և ուրախ լինեն», — եզրափակել է արտիստը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *