Հիշե՛ք՝ կանխատեսում էին, թե ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի 5 օրում։ Մինչդեռ այն արդեն 5-րդ տարին է՝ շարունակվում է․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Եվ դա մեծապես Ուկրաինայի մարտիկների և նրանց քաջության շնորհիվ է»,– ասել է նա։
Այսօր, ըստ նրա, Ուկրաինա գոյություն չէր ունենա, եթե չլիներ այն օգնությունը, որ Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինային՝ «միլիարդավոր դոլարների չափով»․ «Այդ աջակցությունը սկսվել է Բայդենի վարչակազմի օրոք, և շարունակվում է նաև ներկայիս վարչակազմի օրոք»։