Զորավար Անդրանիկի փողոց 40/7 հասցեում տեղի ունեցավ Ամիօ բանկի «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը։
Մասնաճյուղում հաճախորդներին հասանելի է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ հաշիվների բացում և սպասարկում, վճարային քարտեր, վարկեր, ավանդներ, դրամական փոխանցումներ և այլ ֆինանսական ծառայություններ։
Նոր մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է հաճախորդներին ավելի մոտ լինելու, բանկային ծառայություններն առավել հասանելի դարձնելու և որակյալ սպասարկում ապահովելու ուղղությամբ։
Ինչպես իր խոսքում նշեց Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը․
«Այսօր, երբ բանկային ծառայություններն ավելի ու ավելի թվային են դառնում, մարդկային շփումը, վստահությունն ու հոգատարությունը մեզ համար շարունակում են մնալ առաջնահերթություն։ Մեր առաքելությունն է հասկանալ հաճախորդների նպատակները և լինել նրանց կողքին՝ որպես վստահելի գործընկեր, ով լսում, հասկանում և հոգ է տանում»։
Ամիօ բանկը շարունակելու է զարգացնել իր մասնաճյուղային ցանցն ու թվային լուծումները՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից բանկային ծառայություններ և անհատական մոտեցում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ +374 10 59 20 20
amiobank.am
Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր