
Նիդերլանդներում հոկտեմբերի 22-ին գործադուլի դուրս կգան ռեգիոնալ հանրային տրանսպորտի ոլորտի աշխատողները։ Գործադուլը լինելու է համապետական բնույթի։ Պատճառը՝ գործատուների եւ ոլորտի արհմիությունների միջեւ բանակցությունների ձախողումն է՝ կապված աշխատանքային պայմանների բարելավման եւ նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ։ Արհմիությունները պահանջում են՝ 1․ բարելավել աշխատանքային պայմանները, 2․ թույլ չտալ աշխատանքային երաշխիքների վատացում, 3 ապահովել ավելի բալանսավորված գրաֆիկ, որը թույլ կտա աշխատակիցներին համատեղ աշխատանքն ու անձնական կյանքն ավելի արդյունավետ կերպով։ Նախորդ գործադուլը եղել էր հոկտեմբերի 14-ին եւ հանգեցրել երկրի ողջ տարածքում տրանսպորտային հաղորդակցության լուրջ խնդիրների։ Այն ժամանակ չեն գործել ավտոբուսային երթուղիների ավելի քան 90 տոկոսը։ Գործատուներն էլ հայտարարում են, որ ներկայումս ֆինանսական խնդիրներ ունեն եւ չեն կարող լիովին բավարարել աշխատակիցների պահանջները։ Եթե համաձայնություն չկայանա, ապա բողոքի գործողությունները կշարունակվեն։