Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը (տեսանյութ)

Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը՝ նշելով, որ ջախջախել է Իսլամական Հանրապետությանը՝ առանց միջուկային զենքի։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավաստիացրել է, որ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկա։

«Ինչո՞ւ պետք է դա անեմ։ Ինչո՞ւ պետք է օգտագործեմ միջուկային զենք, եթե մենք նրանց ամբողջությամբ ջախջախեցինք առանց դրա՝ սովորական միջոցներով։ Ոչ, ես չէի կիրառի այն: Միջուկային զենքն ընդհանրապես ոչ մեկին չի կարելի թույլ տալ օգտագործել»,- հավաստիացրել Է ԱՄՆ առաջնորդը, միաժամանակ միջուկային զենքի մասին հարցն ինքնին հիմարություն անվանելով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *