
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի երեք շաբաթով՝ Վաշինգթոնում «շատ լավ» բանակցություններից հետո։ Այս մասին Thruth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի երեք շաբաթով։ Անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին ընդունելու հնարավորությանը: Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել այս պատմական հանդիպմանը»,- գրել է նախագահը:
Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինքը՝ Թրամփը, ինչպես նաև Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին և Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան՝ իսրայելցի և լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։