Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը մեկնաբանել է որդու մահը

Հայտնի ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը մեկնաբանել է որդու՝ Փրեսլի Գերբերի մահը ողբերգությունից գրեթե մեկ ամիս անց։ Գրում է showbiz.am–ը։

Սեպտեմբերի վերջին TMZ-ը հայտնել էր, որ Գերբերը մահացել է 27 տարեկանում՝ Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոնում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ավելի ուշ լրատվամիջոցը պարզաբանել էր, որ նրա մահվան պատճառը կարող էր լինել թմրանյութերի չափից մեծ դոզան։

«Մենք խորը սգի մեջ ենք մեր սիրելի որդու և եղբոր մահվան կապակցությամբ… Մինչ հանդիպում, մեր քաղցրիկ տղա։ Մենք ձեզ հավերժ կսիրենք, մայրիկ, հայրիկ և Կայ», – ասվում է Գերբերի ծնողների և քրոջ հաղորդագրության մեջ, որը Քրոուֆորդը տեղադրել է Ինսթագրամում։

Մահացածի ընտանիքը նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց՝ ընկերներին և անծանոթներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *