
Իլոն Մասկը խոստացել է 2027 թվականին իր SpaceX ընկերության մեկական բաժնետոմս նվիրել յուրաքանչյուր ամերիկացի երեխայի։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ Մասկն ընդգծել է, որ դա կլինի առաջին քայլը այն բազմաթիվ քայլերից, որոնք մտադիր է անել։ Anthropic տեխնոլոգիական ընկերությունն էլ հայտարարել է, որ իր բաժնետոմսերի 5 տոկոսը փոխանցում է իր կողմից ստեղծած «Հանրային բարեկեցության հիմնադրամին»։