
Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության Վարչության նիստում այսօր որոշում է կայացվել, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ:
ՔՊ պատգամավորական ցուցակի հերթական հաջորդ համարը վարչապետի արարողակարգի պատասխանատու Եսթեր Սահակյանն է, ով 2026թ-ի օգոստոսին վերանշանակվել է այդ պաշտոնում, իսկ դրանից առաջ եղել է Աննա Հակոբյանի օգնականը։ Քանի որ Սահակյանը արարաողակարգի մասնագետ չէ, մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա աշխատանքից դժգոհություններ կան եւ հավանական է, որ վերջինս կվերցնի մանդատն ու կտեղափոխվի խորհրդարան։ Մենք զանգահարեցինք վերջինիս, պարզելու՝ վերցնելո՞ւ է պատգամավորական մանդատը, թե՞ հրաժարվելու է, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Էսթեր Սահակյանը պատմագիտության դոկտոր Արծրունի Սահակյանի դուստրն է, ով երկար տարիներ աշխատել է Մատենադարանում: Եսթերի քույրն էր` Նանե Սահակյանը երկար տարիներ աշխատում էր «Ազատություն» ռադիոկայանում: Եթե Եսթեր Սահակյանը հրաժարվի մանդատից, ՔՊ-ի ցուցակով հաջորդը Էդգար Առաքելյանն է, ով Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից է, WWF Հայաստանի ՄԱԿ ԲԾ/ԳԷՀ ծրագրի բաղադրիչի ղեկավարն է։