
Ռուս երգիչ Եգոր Կրիդը /իրական ազգանունը՝ Բուլատկին/ պատմել է, թե ինչպես այս տարվա հուլիսին Միացյալ Նահանգներ կատարած ուղեւորության ժամանակ խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ Նա ասել է, որ Լոս-Անջելեսում ոստիկանները իրեն շփոթած են եղել ինչ որ այլ զինված հանցագործի հետ, շուրջկալել են, վրան ատրճանակ պահել ու ձեռնաշղթաներ հագցրել։ Երբ ամեն բան պարզվել է եւ նրան ազատ են արձակել, ոստիկաններից մեկը խոստովանել է, որ եթե չենթարկվեր իրենց հրահանգներին, ապա պատրաստ էին նրա վրա հրազենային կրակ բացել։