Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոք է ներկայացվել․ հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։
«2026 թվականի սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Այս որոշման դեմ Անդրանիկ Թևանյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան»,- ասված է հայտարարության մեջ։