
ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները և դադարեցնի սպառնալիքները Թեհրանի հասցեին, եթե իսկապես ցանկանում է վերսկսել երկխոսությունն Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ հանդիպման ընթացքում։
«Եթե ԱՄՆ-ն իսկապես ձգտում է բանակցությունների և համաձայնության հասնելուն, ապա նրա ներկայիս վարքագիծն անտրամաբանական է և լիովին հակասում է հենց իր իսկ հայտարարություններին»,- ասել է Փեզեշքիանը։
Նա հավելել է, որ այս պահին իրանցի ժողովուրդը չի վստահում ԱՄՆ-ին և սպասում է, որ ամերիկյան կողմը ցանկացած պահի կարող է վերսկսել ռազմական գործողությունները։ Փեզեշքիանի խոսքով՝ եթե Վաշինգթոնն իսկապես ձգտում է բանակցություններ վարել Իրանի հետ, ապա պետք է «ապացուցի» իր անկեղծությունը։