Մեր ժամանակների հերոսը, ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)


Հայաստան


Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է ՀՀ կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին։

Մանկության հետաքրքրությունը Վահե Մելքոնյանին բերեց Փրկարար ծառայություն, որտեղ նա 2005 թվականից կատարում է որոնողական, փրկարարական և բարդ տեխնիկական ջրասուզական աշխատանքներ։

«Միշտ հետաքրքրվել եմ՝ ինչ կա լճի խորքում։ Սկզբում ինքնաշեն սարքերով էի սուզվում, հետո հետաքրքրությունս դարձավ մասնագիտություն», – ասում է Մելքոնյանը։

Փորձառու ջրասուզակը գիտի՝ ջուրը սխալները չի ներում․ անվտանգ աշխատելու համար անհրաժեշտ են գիտելիք, փորձ ու մշտական զգոնություն, սակայն ամենածանրը որոնումների անորոշությունն է։

«Ինձ համար ամենակարևորը մարդկանց սերն ու գնահատանքն է», – ասում է Վահեն ու ընդգծում, որ պատասխանն արտահայտում է գործով՝ արդեն ավելի քան երկու տասնամյակ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *