Նոր արգելանք՝ Ադրբեջանի դպրոցներում – Հրապարակ

Ադրբեջանի հանրակրթական հաստատություններում արգելվել է TikTok սոցիալական մեդիա հարթակ մուտք գործելը։

Այս մասին հայտարարել է գիտության և կրթության փոխնախարար Ֆիրուդին Գուրբանովը՝ Միլլի Մեջլիսի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Ըստ փոխնախարարի՝ հանրակրթական հաստատություններում առցանց թրաֆիկի զտումը նպատակ ունի պաշտպանել երեխաներին անցանկալի և ակնհայտորեն վտանգավոր նյութերից.

«Ահաբեկչության նման թեմաների մուտքն արգելափակված է։ Ընդհանուր առմամբ, սահմանափակումներ են դրվել ավելի քան 200 վտանգավոր թեմաների վրա։ Այս տեսանյութերը պարունակում էին հանցագործության, թմրանյութերի, բռնության և նմանատիպ բովանդակություն քարոզչություն։ Բնականաբար, նման սահմանափակումները չպետք է ավարտվեն դպրոցում. ծնողները պարտավոր են նաև տանը հսկել իրենց երեխաներին՝ նրանց նման հարթակներից և նյութերից պաշտպանելու համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *