Հայաստանին չեն կարող հեռացնել Եվրասիական տնտեսական միությունից, նույնիսկ եթե մյուս անդամ երկրները նման ցանկություն ունենան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ նշելով, որ նման մտավախություն չունի։
Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն չի հայտնել, իսկ գործընկերների հետ հնարավոր տարաձայնությունները պետք է քննարկել բանակցությունների միջոցով։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին հրապարակվել էր զեկույց, որում ներկայացված էին Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները։ Փաստաթղթում նշվում էր, որ միության մյուս չորս անդամները կարող են քննարկել այդ հարցը։