Որոշ լրատվամիջոցներ կրկին շրջանառության մեջ են դրել հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված իբր առկա խնդիրների մասին հին թեզը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ այդ հրապարակումներում (հոդվածներ են եղել մասնավորապես մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներում – խմբ.), ըստ էության, փաստական որևէ հիմք չկա։
«Հաշվի առնելով, որ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնական գործընկերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատու մոտեցում է ցուցաբերում անվտանգության հարցերին, առանձին լրագրողների պնդումները տարակուսանքից բացի այլ զգացում չեն առաջացնում»։
Նա չի բացառել, որ նման հրապարակումները կարող են քաղաքական շարժառիթներ ունենալ, քանի որ դրանք ի հայտ են եկել Երևանում COP-17 կլիմայական համաժողովի անցկացման ֆոնին։ Հնարավոր է նաև, որ նման նյութերի նպատակը միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը ինչ-որ կերպ վնասելն է։