ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ այժմ աշխատում են TRIPP-ի կանոնադրության և բաժնետերերի համաձայնագրի վրա։
«Ավելին ասեմ՝ աշխատանքներն ավարտին են մոտենում, և հուսով եմ՝ մոտ օրերս կլսեք դրա մասին։ Բնականաբար, բոլոր հնարավոր փաստաթղթերը կհանրայնացվեն և սահմանված ընթացակարգերով կանցնեն»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ամեն դեպքում աշխատանք իրականացվում է. «Պարզ է, եթե սա չվավերացվի և ուղարկվի պատմության աղբարկղ, հետագա խոսակցություններն ավելորդ կլինեն»,- ասել է նախարարը։