ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Խաչատրյանը, Սարիկ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Հայկ Սուքիասյանն ու Ահարոն Սահակյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Նորվեգիայի խորհրդարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման առանցքում եղել են շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման, տնտեսական աճի և բնապահպանական կայունության համադրման հարցերը։
Կարևորվել են նաև տեղական ինքնակառավարման ոլորտում համագործակցության խորացումը, տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու առևտրաշրջանառության ավելացումը։
COP17 համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած նորվեգական պատվիրակությունը գոհունակություն է հայտնել համաժողովի կազմակերպման բարձր մակարդակի առնչությամբ։ Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են հայ-նորվեգական խորհրդարանական կապերի ամրապնդման և համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը։