Թրամփը գովել է Մեծ Բրիտանիային Հյուսիսային ծովում նավթի հորատման աշխատանքներ սկսելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Մեծ Բրիտանիայի կողմից Հյուսիսային ծովում նավթի արդյունահանման մեկնարկը։

Թրամփն այս մասին գրել է իր Truth Social հաշվում։

Նրա խոսքով՝ սա հիանալի նորություն է Մեծ Բրիտանիայի բարգավաճման, ինչպես նաև Աբերդինի շրջանի համար։

«Սա Մեծ Բրիտանիան կրկին շատ հարուստ կդարձնի», – գրել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդը նաև կոչ է արել Մեծ Բրիտանիայում ապամոնտաժել հողմային տուրբինները, որոնք նա անվանել է հողմաղացներ՝ դրանք որակելով թանկարժեք և ծիծաղելի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *