Տեղադրել է տարբեր հասցեներում – Հրապարակ

ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել։

Իրացնելով Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը՝ քրեական ոստիկանները Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 24,4 գրամ քաշով։

Բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով։ Հայտնել է նաև, որ նույն օրը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում արդեն իսկ տեղադրել է 22 փաթեթ, որոնք նրա մատնանշած վայրերում քրեական ոստիկանները հայտնաբերել են։
Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *