Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները կանխարգելիչ-հսկողական միջոցառումների ընթացքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Հորսեր կոչվող տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված ԳԱԶ-69 մակնիշի ավտոմեքենա։ Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։

 

Էկոպարեկների բացատրական աշխատանքների արդյունքում վարորդ Ս. Ա.-ն խոստովանել է, որ հասցրել է հատել երեք կանգուն ծառ։ Հատված ծառերի կոճղերը համարակալվել են, ավտոմեքենան տեղափոխվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք։

 

Էկոպարեկային ծառայողները շարունակում են անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ իրավախախտումները ժամանակին բացահայտելու, ապօրինի գործողությունները կանխելու և բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *