Արքայազն Հարրիի՝ հոր և եղբոր հետ հաշտվելու կոչերը կարող են ավելի բարդացնել իրավիճակը

Արքայազն Հարրիի՝ Չարլզ III թագավորի և արքայազն Ուիլյամի հետ հաշտվելու հրապարակային կոչերը կարող են անհարմար դրության մեջ դնել թագավորական ընտանիքին։

Այս մասին Page Six-ի հետ զրույցում հայտարարել է թագավորական կենսագիր Հյուգո Վիքերսը։

GQ ամսագրին տված հարցազրույցում Հարրին ընդգծել է, որ ցանկանում է վերականգնել հարաբերությունները հարազատների հետ՝ նշելով, որ իր համար ամենակարևորը հաշտությունն է։

Սակայն Վիքերսի կարծիքով՝ ընտանեկան տարաձայնությունները պետք է լուծվեն անձնական կարգով, իսկ հրապարակային հայտարարությունները կարող են ավելի բարդացնել հաշտեցումը։

Կենսագրի խոսքով՝ արքայազն Ուիլյամը ներկայումս չի ցանկանում վերականգնել կապը եղբոր հետ։ Page Six-ի աղբյուրի պնդմամբ՝ Ուիլյամի վերաբերմունքը Հարրիի նկատմամբ աստիճանաբար զայրույթից վերածվել է անտարբերության։
Հարրին իր հերթին նշել է, որ ցանկանում է երեխաներին հնարավորություն տալ սովորելու բրիտանական դպրոցում և ավելի շատ ժամանակ անցկացնել հայրենիքում։

Չնայած հաշտվելու ցանկությանը՝ Հարրին և Մեգան Մարքլը, ըստ Page Six-ի, այս տարի Սուրբ Ծնունդը չեն անցկացնի թագավորական ընտանիքի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *