Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, հաղորդում է «Ազատություն»–ը։

Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝ երկու դրվագով։ «Ազատության» տեղեկություններով՝ մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնին, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դրանց վաղեմության ժամկետն անցած է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *