«Բացարձակ սուտ է, թե Ֆրանսիան հեղեղված է միգրանտներով և իսլամիստներով». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, համաձայն
որի՝ ամբողջ երկրում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներում անմիջական արտաքին
միջամտություն չի եղել։

«Իմ կարծիքով՝ տեղի ունեցած իրադարձություններում չկա տեսանելի
արտաքին միջամտություն
»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ տեղ է գտել «տեղեկատվության օտարերկրյա
մանիպուլյացիա»։ Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ սա հանգեցրել է «շատերի, այդ թվում՝
պետական առաջնորդների անընդունելի և հիմար մեկնաբանություններին»։ Նա նշել է, որ համացանցում
տարածվել են բազմաթիվ պատկերներ՝ ստեղծված AI-ի կողմից։

Մակրոնը
նաև հայտարարել է, որ «որոշ մարդկանց խոսքերը, թե Ֆրանսիան հեղեղված է միգրանտներով
և իսլամիստներով, բացարձակ սուտ են»։ Լրագրողի հարցին՝ խոսքը ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփի մեկնաբանությունների մասի՞ն է, Մակրոնը պատասխանել է. «Դրանց թվում»։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *