
Ուզբեկստանն ու Միացյալ Նահանգները 50 հմաձայնագիր են կնքել՝ 12 միլիարդ դոլար արժեքով։ Համաձայնագրերը ներառում են առեւտրի, ներդրումների, տեխնոլոգիաների ուղղությունները։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության, համաձայնագրերը առնչվում են նաեւ՝ արդյունաբերությանը, տրանսպորտին, էներգետիկային, կրիտիկական կարեւորության միներալներին, թվային տեխնոլոգիաներին, գյուղոլորտին, բժշկությանն ու կրթությանը։ Սամարղանդում անցկացված գործարար համաժողովի ընթացքում ներգրավվել է ավելի քան 400 ընկերություն, որից հարյուրը՝ ամերիկյան ընկերություններ են եղել, ասված է հայտարարության մեջ։