Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Բյուրակն գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

 

Ստուգման նպատակով հոկտեմբերի 16-ին հիշյալ տարածք մեկնած համայնքային ոստիկաններն արձանագրել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, իրեն հատկացված սահմաններից դուրս՝ 800 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության տարածքում իրականացնում է ապօրինի հանքարդյունահանում։ Տարածքը, որտեղ աշխատում էին թրթուրավոր էքսկավատոր ու բազալտի սալեր կտրող հաստոցը և բազալտի խճաքար բարձած բեռնատարը վերցվել է պահպանության։

 

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *