Երևանում շարունակվում են շենքերի և հուշարձանների գեղարվեստական լուսավորման աշխատանքները


Հայաստան


Երևանում շարունակվում են շենքերի և հուշարձանների գեղարվեստական լուսավորման աշխատանքները, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ լուսավորությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել ճարտարապետական կառույցների գեղեցկությունը՝ ընդգծելով մինչ այդ աննկատ մնացած մանրամասները։

Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արդեն լուսավորել է մի շարք հուշարձաններ ու շենքեր և շարունակելու է այդ աշխատանքները՝ չխաթարելով շրջակա միջավայրի հանգստությունը։

Այսօր լուսավորվել է նաև 1967 թվականին կառուցված՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը, որի հեղինակներն են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գուրզադյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *