Կառավարությունը միավորեց մի քանի ծրագրեր. ովքեր կարող են դիմել

Կառավարության այսօրվա նիստում  անապահով ընտանիքների, անաշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Արցախից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը միավորելվեց մեկ ծրագրի մեջ։ Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դրանով պետք է բարձրացնեն ծրագրի հասցեականությունը և արդյունավետությունը և ընդհանրապես շահառուների համար հասկանալի դարձնեն, թե ինչպես կարևող են դիմել և ինչ արդյունքների կարող են հասնել»։

Նախարարն ասաց, որ նոր ծրագրով առաջարկում են 3 հիմնական փուլ.

-Առաջին՝ շահառուներին կտրվի մինչև 250 հազ դրամ կրթական էլեկտրոնային մեկանգամյա վաուչերներ՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար։

Այն պետք է օգտագործվի տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում և ավարտից հետո կստանան վկայական։

-Երկրորդ փուլում ֆինանսական աջակցություն կտրամադրվի գործատուին՝ ուսուցում անցած աշխատողի հետ առնվազը 3 ամսվա աշխատանքային պայմանագիր կնքող գործատուին  կփոխանցվի աշխատավարձից հաշվակված եկամտահարկի գումարը՝ առաջին 3 ամսում 50 %-ի չափով, բայց առավելագույնը 25 հազար դրամ, իսկ 4-6-րդ ամսում 100%, առավելագույնը՝ 50 հազարա դրամ։Երրորդ՝ եթե աշխատանքային հարաբերությունները գործատուի հետ կշարունակվի 3 ամսից ավել՝ միանվագ աջակցություն կստանա 100 հազար դրամ և 12 ամիս շարունակվելու դեպքում 200 հազար դրա։

Նա նաև հայտնեց, որ այդ ամենն արվելու է թվային հարթակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *