«Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության տեքստը և կսկսենք հանրային քննարկումներ, ապա կուղարկենք խորհրդարան։ Կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր սկզբունքային հարց է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել՝ կփորձեն համոզել, իսկ եթե չստացվի, ապա կգնան ուրիշ սցենարներով։
«Կփորձենք համոզել, չստացվեց, ուրեմն՝ կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ իր համար խնդիր է՝ ունենալ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ և՛ Սահմանադրության փոփոխության, և՛ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար։
«Ես կարծում եմ, որ եթե ՀՀ ժողովուրդը ուզում է տեսնել այդ հանձնառությունը իրագործված, ուրեմն ժողովուրդը միասին իրագործի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։