Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում վերջին օրերին ի հայտ եկած տեխնիկական խնդիրների պատճառով հարկ վճարողներին լրացուցիչ հնարավորություն է տրվել իրենց հաշվետվությունները ներկայացնելու համար, տուգանքներ չեն կիրառվելու։ Այս մասին ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի տնօրեն Էդուարդ Հակոբյանը։
«Ովքեր չէին հասցրել հաշվետվությունները հանձնել հոկտեմբերի 20-ին, նրանց հնարավորություն տվեցինք ներկայացնել հաջորդ օրը՝ 21-ին։ Ամեն ինչ արել ենք, որ դժգոհություններ չլինեն, ու հիմա որևէ բողոք չկա»,- նշեց ՊԵԿ նախագահը՝ պարզաբանելով, որ խափանման պատճառը եղել է մեծ թվով հաշվետվությունների ներկայացման ժամանակ առաջացած համակարգի գերծանրաբեռնվածությունը։
Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ համակարգի խափանումների վերաբերյալ բողոք-նամակներ է ստացել քաղաքացիներից։